Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Կարգի՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի տարածքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Նոյեմբերյան համայնքի տարածքում անվճար տրամադրել դահլիճներ Նոյեմբերյան համայնքի հետևյալ հասցեներում.
1) ք. Նոյեմբերյան, Բարեկամության փողոց, շենք N 6, «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, 2) գ. Բերդավան, 2-րդ փողոց, շենք N1, «Բերդավանի գեղագիտական կենտրոն» ՀՈԱԿ, 3) ք. Նոյեմբերյան, Երևանյան փողոց, շենք N 3, «Նոյեմբերյանի մշակույթի կենտրոն» հիմնարկ, 4) գ. Դովեղ, 1-ին փողոց, շենք N 2 1-ին հարկ, «Հանդիսությունների սրահ», 5) գ. Ջուջևան, 3-րդ փողոց, շենք N 25, «Ջուջևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, 6) գ. Բաղանիս, 4-րդ փողոց, շենք N 2, «Բաղանիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, 7) գ. Ոսկեվան, 1-ին փողոց, շենք N 11, Նոյեմբերյան համայնքի «Ոսկեվանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ, 8) գ. Կոթի, 2-րդ փողոց, շենք N 5, Նոյեմբերյան համայնքի «Կոթիի Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ, 9) գ. Բարեկամավան, 2-րդ փողոց, շենք N1/1, Բուժարան 10) գ. Ոսկեպար, 3-րդ փողոց, շենք N 33, «Մշակույթի տուն»,
2. Սույն որոշման կրկնօրինակն ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովին և թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովին: |