Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ գյուղ Բագրատաշեն 10-րդ փողոց 42 հողամաս հասցեում գտնվող, 11-016-0006-0012 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) 0.0265 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով օտարելու համար:
1. Օտարվող հողամասի 1 քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 700 ՀՀ դրամ:
2.Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3.Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: