Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզ, համայնքի Նոյեմբերյան, գյուղ Դեբեդավան 4-րդ փողոց 5/1 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքից կադաստրային ծածկագիր՝ 11-024-0012-0032, սեփականության վկայական՝ 29112022-11-0044 համայնքի սեփականությունը հանդիսացող 1/2 մասնաբաժինը նվիրատվության կարգով տրամադրել նշված անշարժ գույքի մյուս՝1/2 մասնաբաժնի սեփականատեր՝ Զինաիդա Սուրենի Հայրապետյանին:
2. Անշարժ գույքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3. Նվիրատվության գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: