Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.94618 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը /ծածկագիր 11-004-0251-0096, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող/:
1)0.94618 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել 10000 (տաս հազար) ՀՀ դրամ /տարեկան/,
2) Վարձակալության ժամկետ սահմանել 15 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 6 (վեց) ամսվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: