Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջներով, և հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի ծովակալ Իսակովի փողոց, 17 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Ծովակալ Իսակովի փողոց, 17 բնակելի տուն հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-004-0045-0012) ընդհանուր՝ 0.12 հա մակերեսով հողամասի վրա առկա բնակելի տան կիսանկուղի (կառուցված 1940 թվականին, 46․0 քմ ներքին մակերեսով), բնակելի տան (կառուցված 1940 թվականին, 123․00 քմ ներքին մակերեսով), ծածկի (կառուցված 1940 թվականին, 14․50 քմ մակերեսով) նկատմամբ ճանաչել Վերգինե Միկիչի Ամիրաղյանի (ծնված 25.04.1956 թվականին) սեփականության իրավունքը: