Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Բագրատաշեն գյուղի վարչական սահմաններում գտնվող 11-016-0136-0013 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 13.13953 հա մակերեսով վարելահողը աճուրդային կարգով օտարելու համար.
1) օտարվող ընդհանուր 13.13953 հա մակերեսով հողամասի մեկնարկային գին սահմանել 34820000 ՀՀ դրամ:
2) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: