Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով և հաշվի առնելով Գառնիկ Պավլիկի Անանյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնք, քաղաք Նոյեմբերյան, Բերդասարի փողոց 6/1 հասցեում գտնվող 11-004-0037-0038 կադաստրային ծածկագրով 0․0674 հա մակերեսով բնակավարերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու Պավլիկ Արամայիսի Անանյանին, Ժուլետա Անդրուշի Անանյանին, Գայանե Պավլիկի Անանյանին, Գառնիկ Պավլիկի Անանյանին և Հասմիկ Պավլիկի Անանյանին՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող 11-004-0037-0003 կադաստրային ծածկագրով գույքի (վկայական՝ 31072024-11-0085) ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 1221 ՀՀ դրամ: