Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Ոսկեվան 2-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 8/1 հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Ոսկեվան, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 8/1 հողամաս հասցեում գտնվող, 11-050-0065-0018 կադաստարային ծածկագրով 0.02214 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի , գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր 101.74 քմ արտաքին մակերեսով կառույցները (ավտոտնակ, ծածկ և պարիսպ), ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սպարտակ Մերուժանի Սաֆարյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված՝ 0.02214 հա մակերեսով հողատարածքը և հողամասի վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.02214 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ 20500 (221.4 x 91.4) ՀՀ դրամի արժեքով։
2) 101.74 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 46400 (101.74 x 456) ՀՀ դրամ արժեքով:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: