Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարելՆոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ գյուղ Բագրատաշեն 10-րդ փողոց 44 հողամաս հասցեում գտնվող, 11-016-0006-0013 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) 0.03 հա մակերեսով հողամասը.
1) օտարվող հողամասի 1 քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 700 ՀՀ դրամ,
2) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: