Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 08․08․2025 թվականի թիվ 2/փ-240 դրական եզրակացությունը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 261-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայի վարչական տարածքում գտնվող սեփականության իրավունքով Արման Եգորի Ալավերդյանին պատկանող 11-017-0103-0020 կադաստրային ծածկագրով 0.28672 հա մակերեսով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել` նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:
2. Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի 11-017-0103-0020 ծածկագրով 0.28672 հա մակերեսով անշարժ գույքի սեփականատերը Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101133 գանձապետական հաշվեհամարին պետք է մուծի հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը՝ (92.4-82) x 2867․2 ≈ 29820 ՀՀ դրամ: