Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Սոնիչկա Արտաշի Բարսեղյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի 3-րդ փողոց, 3-րդ փակուղի, թիվ 3 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-049-0027-0030) Սոնիչկա Արտաշի Բարսեղյանին պատկանող 0.09 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0.00948 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.09948 հա) նկատմամբ ճանաչել Սոնիչկա Արտաշի Բարսեղյանի (ծնված 21.08.1946 թվականին) սեփականության իրավունքը։