Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 3795-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2024 թվականի N 3795-Ա

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  օրենքի 1-ին և 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Վիգեն Հովիկի Ղուշչյանի 20․11․2024 թվականին տրված դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի, 26-րդ փողոց, 13/1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-019-0084-0010) Վիգեն Հովիկի Ղուշչյանին պատկանող 0.06 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․02707 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.08707 հա) նկատմամբ ճանաչել Վիգեն Հովիկի Ղուշչյանի (ծնված 03․09․1967 թվականին) սեփականության իրավունքը։ 

2․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի, 26-րդ փողոց, 13/1 հասցեում գտնվող, 11-019-0084-0010 կադաստրային ծածկագրով հողամասում առկա բնակելի տան (102.5 քմ ընդհանուր մակերեսով, կառուցված 1935 թվականին), կիսանկուղի (90.0 քմ մակերեսով, կառուցված 1935 թվականին), ԲՊ կամ ԱՀ՝ կիսանկուղի (47.0 քմ մակերեսով, կառուցված 1935 թվականին), ԲՊ կամ ԱՀ-ի (46.60 քմ ընդհանուր մակերեսով, կառուցված 1935 թվականին), անասնաշենքի (26.10 քմ մակերեսով, կառուցված 1971 թվականին), ավտոտնակի (22.00 քմ մակերեսով, կառուցված 1970 թվականին) և պարսպի (0.27 քմ ընդհանուր մակերեսով, կառուցված 1971 թվականին) նկատմամբ ճանաչել Վիգեն Հովիկի Ղուշչյանի (ծնված 03․09․1967 թվականին)  սեփականության իրավունքը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.53 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner