|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մարտի 2025 թվականի N 595-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19․03․2015 թվականի թիվ 596-Ն որոշումը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 06/12/2022 թվականի թիվ 231-Ն որոշման 1-ին կետը և հաշվի առնելով Ռաֆիկ Մանուչարյանի և Նունե Կարապետյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Ոսկեպար 5-րդ փողոց, 16/1 հողամաս հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 11-049-0015-0033) բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների համար Ռաֆիկ Մանուչարյանին և Նունե Կարապետյանին տալ շինարարության թույլտվություն։
- Համասեփականատերերը պարտավոր են Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101075 հաշվեհամարին մուծել 4500 (չորս հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|