Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 93-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2018 թվականի N 93-Ա

<<ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ>> ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով  <<Հույսի կամուրջ>> ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրենի՝ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին դիմումը  և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

 

  1. 1.     Նոյեմբերյան քաղաքի Զ.Անդրանիկի փողոց թիվ 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արտադպրոցական կենտրոնի շենքի ընդհանուր 324,760 քմ մակերեսից՝ կիսանկուղային հարկից 104.74 քմ և առաջին հարկից 151.75 քմ մակերեսով տարածքները, 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Հույսի կամուրջ>> հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությանն ուղղված, շահույթ չհետապնդող հասարակական գործունեություն իրականացնելու նպատակով:
    2.     Ուժը կորցրած ճանաչել Նոյեմբերյան քաղաքի ավագանու  29 դեկտեմբերի 2004 թվականի թիվ 59-Ա որոշումը:

    3.    Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


Կողմ -6

ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -2

ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

Ձեռնպահ -1

ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner