Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ 1-ին մասի հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան 1 հողամաս հասցեում գտնվող 0.02 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակությունը՝ կապի, ծածկագիր՝ 11-004-0279-0364):
1) Օտարվող հողամասի 1(մեկ) քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 1500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության համապատասխան: