Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Նոյեմբերյան Կամոյի փողոց 5/9 հողամաս հասցեում գտնվող, 11-004-0048-0060 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) 0.00276 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով օտարելու համար:
1) Օտարվող հողամասի 1 քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 2000 ՀՀ դրամ:
2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: