Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 74-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2025 թվականի N 74-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ` 15.01.2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և 69-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 18-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 15.01.2025 թվականի թիվ 1 նիստի արձանագրությունները և հաշվի առնելով, որ հողամասերն ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեպար 10-րդ փողոց 1-ին նրբանցք 11 հողամաս հասցեում գտնվող, 11-049-0022-0013 կադաստրային ծածկագրով 0.07903 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Անահիտ Վարդանի Անանյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 79 030  (յոթանասունինը հազար երեսուն) ՀՀ դրամ։

2․ ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Կողբ  52-րդ փողոց 4/3 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0077-0073 կադաստրային ծածկագրով 0.0205 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Գայանե Վաչագանի Թանդիլյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 123 000  (մեկ հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ։

3․ ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Կողբ  24-րդ փողոց 21/3 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0013-0126 կադաստրային ծածկագրով 0.00725 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Գոռ Գյորգիի Քոչարյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 37 700  (երեսունյոթ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ։

4․ ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան հողամաս հասցեում գտնվող, 11-004-0251-0109 կադաստրային ծածկագրով 0.59099 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Արամայիս Սերյոժայի Ամիրաղյանին։

ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 295 495 (երկու հարյուր իննսունհինգ հազար չորս հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ։

5․ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան Ա․Խանջյան փողոց 3/8 հողամաս հասցեում գտնվող, 11-004-0171-0043 կադաստրային ծածկագրով 0.00292 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Դավիթ Արամի Զալինյանին։

ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 43 800  (քառասուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։

6․ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Դովեղ  2-րդ փողոց 14/1 հողամաս հասցեում գտնվող, 11-027-0029-0048 կադաստրային ծածկագրով 0.06184 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Երվանդ Արամայիսի Չիլինգարյանին։

ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 123 680  (մեկ հարյուր քսաներեք հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ։

7․ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Դովեղ  2-րդ փողոց 14 հողամաս հասցեում գտնվող, 11-027-0029-0047 կադաստրային ծածկագրով 0.04457 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Երվանդ Արամայիսի Չիլինգարյանին։

ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 89 140  (ութսունինը հազար հարյուր քառասուն) ՀՀ դրամ։

8․Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մալխասյանին՝ ապահովել աճուրդ-վաճառք կատարելու  համար անհրաժեշտ փաթեթների կազմումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner