Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 78-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2017 թվականի N 78-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի 3-րդ փողոց թիվ 6/3 հասցեում գտնվող ինքնակամ  և Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոց թիվ 52 հասցեում գտնվող ինքնակամ կառույցները կառուցված չեն  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի 3-րդ փողոց թիվ 6/3 հասցեում գտնվող 11-040-0016-0009 ծածկագրով տարածքում գտնվող 0.0855 հա մակերեսով հողամասը և հողամասում առկա 128.1 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառույցը (մսի վերամշակման արտադրամաս՝ նպատակային նշանակությունը  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սեյրան Նորիկի Ղազարյանին: Ինքնակամ կառույցի, կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի օտարման համար գին սահմանել.

   1) 855 քմ մակերեսով հողամասի համար՝ 172470 ՀՀ դրամ,

   2) 128.1 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 89670 ՀՀ դրամ

2. Նոյեմբերյան քաղաքի  Տերյան փողոց թիվ 52 հասցեի  11-004-0039-0043 ծածկագրով տարածքում գտնվող 0.00521 հա մակերեսով հողամասը և հողամասում առկա 43.34 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառույցները՝ ավտոտնակ և ծածկ (նպատակային նշանակությունը  բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Մարիետա Աշոտի Ամիրաղյանին.

   1) 52.1 քմ մակերեսով հողամասի համար՝ 42250  ՀՀ դրամ,

   2) 43.34 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 47700  ՀՀ դրամ

 


Կողմ -11

ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner