|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 դեկտեմբերի 2024 թվականի N 4088-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 19․03․2015 թվականի թիվ 596-Ն որոշումով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ Կառուցապատող «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկին տալ շինարարության թույլտվություն՝ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գ. Պտղավանի 1-ին փողոցում (Մ 6 միջպետական ճանապարհ) կանգառի վերակառուցման, Զորական գյուղի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհին մոտ գտնվող գոյություն ունեցող կանգառի վերակառուցման, Բերդավան գյուղի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհին մոտ գտնվող գոյություն ունեցող կանգառի վերակառուցման, Բագրատաշեն գյուղի 2-րդ փողոցում կանգառի կառուցման և Նոյեմբերյան քաղաքում Երևանյան փողոցի վրա գտնվող գոյություն ունեցող կանգառի վերակառուցման համար շինարարական աշխատանքների կատարման համար։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|