Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան ք. Զ Անդրանիկի փողոց 25 հասցեում գտնվող օրինական ճանաչված մառանը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան ք. Զ. Անդրանիկի փողոց 25 հասցեում գտնվող, 11-004-0049-0142 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0.00358 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող օրինական ճանաչված 11.09 քմ արտաքին մակերեսով մառանը և 1.16 քմ արտաքին մակերեսով պարիսպը, օտարել կառույցն իրականացրած Արտիկ Ժորայի Աբովյանին (ծնված 13.10.1958 թվականին):
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00358 հա մակերեսով հողամասի համար՝ 43720 (քառասուներեք հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ,
2) 12.25 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 14820 (տասնչորս հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշման համաձայն: