Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Բաղանիս, 1 ին փողոց, թիվ 5/1 հասցեում գտնվող օրինական ճանաչված կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Բաղանիս,1-ին փողոց, թիվ 5/1 հասցեում գտնվող, 11-011-017-0017-0021 ծածկագրով տարածքում առկա 0.00556 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) և հողամասում գտնվող 47.10 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ ծածկ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Նաիրի Վաչագանի Բեգլարյանին։
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00556 հա մակերեսով հողամասի համար՝ 55.6 X 92.4= 5200 (հինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ,
2) 47.10 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 47.10 X 536= 25300 (քսանհինգ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության: