Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով <<ՌԵԿՈՆ>> ՍՊ ընկերության դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյանի համայնքապետարանի Երևանյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող վարչական շենքի երրորդ հարկում որպես աշխատասենյակ թիվ 11,25,26,27 և 28 սենյակները, ընդհանուր՝ 101.48 քմ մակերեսով տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել <<ՌԵԿՈՆ>> ՍՊ ընկերությանը.
1) տարածքը վարձակալության տրամադրել 10 /տասը/ տարի ժամկետով,
2) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 500 ՀՀ դրամ գումար 1 /մեկ/ քմ մակերեսի համար,
3) վարձակալված տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
4) վարձակալության պայմանագիրը կնքել 1 (մեկ) տարվա ընթացքում: