| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 
  | 
 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք  ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703,  /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  21  մարտի  2025 թվականի N 643-Ա | 
  ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   | 
 
 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն՝  «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝ 
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 
- Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 11-017-0107-0011 ընդհանուր կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.09309 հա մակերեսով հողամաս:
 
- Առանձնացված 0.09309 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը այլ հողերի) գործառնական նշանակությունը փոփոխել և փոխադրել նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:
 
- Առանձնացված հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Բաղանիս, 13-րդ փողոց, 15/1 հողամաս, փոտային դասիչ 4105։
 
- Առանձնացված հողամասին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: 
 
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |