Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Դովեղ գյուղի 7-ին փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող 11-027-0007-0010 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) 0.01 հա մակերեսով հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 500 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում: