Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-024-0115-0017 ծածկագրով 0,29732 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) տրամադրել վարձակալությամբ։
1) Գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային վարձավճար սահմանել 5000 ՀՀ դրամ (տարեկան)։
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի։
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում։
4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության։