Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-016-0136-0014 կադաստրային ծածկագրով 5.8513 հա մակերեսով գյուղատնտեսականա նշանակության վարելահողը վարձակալությամբ տրամադրելու համար:
ա) Վարձակալությամբ տրամադրվող 5.8513 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 102000 ՀՀ դրամ:
բ) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
գ) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
դ) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: