Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, ՀՀ կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով <<ԻՆՈՎԱՑԻՈՆ ՏՈՒՐԻԶՄ>>ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, գյուղ Կողբ 6-րդ փողոց, թիվ 515 հողամաս հասցեում գտնվող 11-041-0426-0045 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացվող 0,21957 հա մակերեսով՝ Նոյեմբերյան համայնք, գյուղ Կողբ 6-րդ փողոց, թիվ 515/2 հողամաս հասցեում գտնվող բնակավարերի հասարակական կառուցապատման հողամասը իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո ուղղակի վաճառքով վաճառելու <<ԻՆՈՎԱՑԻՈՆ ՏՈՒՐԻԶՄ>>ՍՊԸ–ին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 11-041-0426-0046 կադաստրային ծածկագրով հողամասի (վկայական՝ 13092021-11-0039) ընդլայնման նպատակով:
2.Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 514,8 դրամ: