|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 փետրվարի 2023 թվականի N 17-Ա |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊՏՂԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ԵՎ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 10.45137 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից` (ծածկագիր 11-055-0369-0001 վկայական N 07062018-11-0017, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) ըստ կից ներկայացվող և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի 1.44078 հա մակերեսով հողամասը տրամադրել վարձակալությամբ: 1) 1.44078 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային վարձավճար սահմանել 15000 ՀՀ դրամ (տարեկան):
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում: 4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |
Կողմ -16 ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԲԵՐՈՅԱՆ ԱԻԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՊԱՐԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(327.53 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|