Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 6,85646 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից (ծածկագիր 11-016-0117-0002 վկայական N 14052020-11-0032, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) ըստ կից ներկայացվող և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի 2,28777 հա մակերեսով հողամասը տրամադրել վարձակալությամբ:
2.2,28777 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային վարձավճար սահմանել 27500 ՀՀ դրամ (տարեկան):
3.Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
4.Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
5.Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: