Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի ք․ Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց, 37 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ք․ Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց, 37 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ հասցեում գտնվող, 11-004-0036-0002 կադաստրային ծածկագրով 0.0115 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր 115 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 98․73 քմ) հասարակական սպասարկման կառույցը, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արփինե Խաչատուրի Գիշյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.0115 հա մակերեսով հողամասի օտարման գինը սահմանել՝ 140450 (հարյուր քառասուն հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
2) 115 քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառույցի գինը սահմանել՝ 1251320 (մեկ միլիոն երկու հարյուր հիսունմեկ հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: