Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, ՀՀ կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Արամայիս Սերյոժայի Ամիրաղյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, ք. Նոյեմբերյան Երևանյան 77/7 հողամաս հասցեում գտնվող 11-004-0155-0008 կադաստրային ծածկագրով 0.0265 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) ուղղակի վաճառքով վաճառելու Արամայիս Սերյոժայի Ամիրաղյանին և Լենա Սերգոյի Ղարագյոզյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 11-004-0155-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
2. Վաճառվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 1300 դրամ: