Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 543-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2025 թվականի N 543-Ա

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ,ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՅՐՈՒՄ ՔԱՂԱՔԻ , 11-012-0112-0018 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍԿԵՐԵՍԻ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՃՇՏՄԱՆ ,ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐՈՎ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով թիվ`26032018-11-0009 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը , Նոյեմբերյան համայնքի գլխավոր հատակագիծը, <<ԿԱՖԷ>> ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով , կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության  29.04.2021 թվականի թիվ 698-Ն որոշմամբ՝

                                                                                                                                              ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Ճշտել 11-012-0112-0018 կադաստրային ծածկագրով 2.09204 հա մակերեսով հողամասի գծային չափերը , տեղադիրքը և մակերեսը համաձայն  <<ԿԱՖԷ>> ՍՊԸ-ի  կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի և 2.09204 հա  հողամասի նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 

2. Կադաստրային քարտեզում հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի համար տրամադրած  թիվ 26032018-11-0009  սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, որի հողամասի հատակագիծը բաժնում գծագրված հատակագծի համաձայն հողամասի սահմանային  չափերը համապատասխանում են, <<ԿԱՖԷ>> ՍՊԸ-ի կողմից կազմված  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի  և նշված սահմանային չափերով հողամասի մակերեսը կազմում է 2.09204 հա, սակայն  վկայականում նշվել է 2.5 հա:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը կադաստրային քարտեզում տեղադրվել է մոտավոր և տեղադիրքի ուղղմամբ չեն փոփոխվում անշարժ գույքի (հողամասի) միավորների նկատմամբ իրավունքների սուբյեկտները, անշարժ գույքի (հողամասի) միավորների որակական և քանակական  բնութագրերը:

4. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում , չի գտնվում  ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահամանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

5.  Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման  Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner