Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի սեփականությունը հանդիսացող 0.02053 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը /ծածկագիր 11-017-0023-0009, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` այլ/:
1) 0.02053 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ /տարեկան/,
2) Վարձակալության ժամկետ սահմանել 5 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել 6 (վեց) ամսվա ընթացքում:
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: