Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնք գյուղ Բերդավան 33-րդ փողոց 44 հասցեում գտնվող հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Սասուն Սամվելի Աթաբեկյանի 15.04.2025 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյան համայնքի, Բերդավան գյուղի 33-րդ փողոց, 44 հողամաս հասցեում գտնվող Սասուն Սամվելի Աթաբեկյանին պատկանող 0.09 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 11-019-0019-0008, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 0.00612 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Սասուն Սամվելի Աթաբեկյանի (ծնված 19.05.1973 թվականին) սեփականության իրավունքը: