Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի սեփականությունը հանդիսացող 0.1686 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-017-0110-0265, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` կորիզավոր) վարձակալությամբ տրամադրելու համար:
1) 0.1686 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողատեսքի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 1500 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: