Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի սեփականությունը հանդիսացող 0.09797 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-004-1384-0005, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) տրամադրել վարձակալությամբ:
1) 0.09797 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային վարձավճար սահմանել 1000 ՀՀ դրամ (տարեկան):
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: