|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2023 թվականի N 387-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող համայնք Նոյեմբերյան գյուղ Բերդավան 6-րդ փողոց 17 հասցեում գտնվող անշարժ գույքի 1-ին մասնաշենքը՝ 798.09 քմ մակերեսով (ծածկագիր 11-019-0070-0010-001), 2-րդ մասնաշենքը՝ 299.16 քմ մակերեսով (ծածկագիր 11-019-0070-0010-002) և 3-րդ մասնաշենքը՝ 290.66 քմ մակերեսով (ծածկագիր 11-019-0070-0010-003) անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով տրամադրել Նոյեմբերյան համայնքի «Բերդավանի մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին (սեփականության վկայականի համար 26102023-11-0037):
- Նոյեմբերյան համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 30-ի թիվ 76-Ա որոշման 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
|
Կողմ -15 ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԴԱՎԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|