| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք  ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703,  /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  15  հոկտեմբերի  2024 թվականի N 508-Ա | 
  ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒՑ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնք քաղաք Այրում Բարեկամության փողոց, 11/10 կիսակառույց հասցեում գտնվող  կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ 
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն  Հայաստանի  Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում,  Բարեկամության փողոց, 11/10 կիսակառույց հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և հողամասում գտնվող կառույցն օրինականացնելուց և համայնքային սեփականություն ճանաչելուց հետո ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալությամբ տրամադրելու համար, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի  թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի:  | 
 Կողմ -15  ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԵՐՈՅԱՆ ԱԻԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԴԱՎԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(66.27 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |