Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով, հաշվի առնելով ջրամբար կառուցելու նպատակով հողամասի կատեգորիայի անհամապատասխանության փաստը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում գտնվող, Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-040-0233-0011 ծածկագրով 0.89262 հա մակերեսով հողամասի (վկայական 23032023-11-0042) նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, փոխադրել՝ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների հողերի կատեգորիայի:
2․ Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում գտնվող, Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-040-0233-0012 ծածկագրով 0.16687 հա մակերեսով հողամասի (վկայական 23032023-11-0042) նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, փոխադրել՝ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների հողերի կատեգորիայի: