Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի, 1-ին փողոց, թիվ 11 հասցեում գտնվող օրինական ճանաչված կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի, 1-ի փողոց, թիվ 11 հասցեում գտնվող, 11-017-0015-0016 ծածկագրով 0.01795 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող 22.48 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ վարսավիրանոցը, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Բենիկ Շահոյի Շահնազարյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.01795 հա մակերեսով հողամասի համար՝ 17250 (տասնյոթ հազար երկու հարյուր հիսուն ) ՀՀ դրամ,
2) 22.48 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 70850 (յոթանասուն հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: