Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ 11-015-0224-0022 կադաստրային ծածկագրով 0.40164 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու և իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո տրամադրել վարձակալությամբ:
1) 0.40164 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 7000 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: