|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հունվարի 2022 թվականի N 14-Ա |
«ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Ստեղծել «Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկ։
- Հաստատել «Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 1-ից։
|
Կողմ -12 ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՆՈՒՇ ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲՈՒԴԱՂՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(115.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|