Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 267-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 2024 թվականի N 267-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ  Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Վ․Տերյան փողոց 7/22 հասցեում գտնվող օրինական ճանաչված պարիսպը կառուցված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց 7/22 հասցեում գտնվող,  11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 0,00009 հա, 11-004-0039-0014 ծածկագրով հողամասից 0,00530 հա, 11-004-0039-0013 կադաստրային ծածկագրով հողամասից 0,00047 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերի (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման)  հողամասերում գտնվող 1․57 քմ  օրինական ճանաչված պարիսպը՝  ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Վարդան Դերենիկի Վարդանյանին:

2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝

   1) 0.000314 հա մակերեսով հողամասի համար՝ 3900 (1221 x 3,14)  ՀՀ դրամ:

   2) 1․57 քմ արտաքին մակերեսով պարիսպի համար՝ 2000 (1209 x 1,57)  ՀՀ դրամ:

  3) մնացած զբաղեցրած 0,005546 համակերեսով հողամասը կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 203200 ՀՀ դրամ (55,46x3663)

3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:


Կողմ -14

ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ

ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

ԲԵՐՈՅԱՆ ԱԻԴԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԴԱՎԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՊԱՐԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ

ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.38 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner