Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Նվեր Արարատի Քոչարյանի 21.11.2023 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, քաղաք Այրում Ս.Շահումյան փողոց թիվ 19/1 հասցեում գտնվող 11-012-0117-0012 կադաստրային ծածկագրով 0.00701 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու Նվեր Արարատի Քոչարյանին սեփականության իրավունքով իրեն պատկանող 11-012-0316-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին՝ սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 1221 դրամ: