Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1- ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, ՀՀ կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Արտիկ Գեորգնի Ազատյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, քաղաք Նոյեմբերյան Գ․Նժդեհի փողոց, 2/2 հողամաս հասցեում գտնվող 11-004-0038-0033 կադաստրային ծածկագրով 0.08098 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու Արտիկ Գեորգնի Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի պասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 2000 ՀՀ դրամ: