Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 8/5 հասցեում գտնվող օրինական ճանաչված մառանը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 8/5 մառան հասցեում գտնվող, 11-004-0049-0147 ծածկագրով տարածքում առկա 0.00045 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 4,5 քմ օրինական ճանաչված կառույցը՝ մառան, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գագիկ Սուրենի Ղարաքեշիշյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00045 հա մակերեսով հողամասի համար՝ 5500 (1221 x 4,5)(հինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2) 4,5 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 5500 (1209 x 4,5) (հինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: