Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի սեփականությունը հանդիսացող 0․84789 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-049-0106-0003, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող):
1) 0․84789 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 1300 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 9 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: