Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 3882-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2024 թվականի N 3882-Ա

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 29-ի թիվ 126-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Գրիգոր Հենրիկի Սարուխանյանի  կողմից  03.12.2024 թվականին տրված  համաձայնությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի  սեփականությունը հանդիսացող գյուղ Դովեղ 7-րդ փողոց,  3 պահեստ  հասցեում գտնվող 0.0219 հա մակերեսով հողամասում (ծածկագիր 11-027-0007-0011, նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը`գյուղատնտեսական արտադրական օբեկտների) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 219 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 206․1 քմ) պահեստը և սպասարկման համար նախատեսված 0.0219 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝  Գրիգոր Հենրիկի Սարուխանյանին:

2. Գրիգոր Հենրիկի Սարուխանյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե  պետք է վճարի 234800 (երկու հարյուր երեսունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ  900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 32000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամ 900395101133 հաշվին (կադաստրային արժեք) որպես հողամասի օտարման գին:

3.  Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner