Հիմք ընդունելով 07.05.2002 թվականին ընդունված <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 19․03․2015 թվականի թիվ 596-Ն որոշումով, Նոյեմբերյան համայնքի ավագանու 04/12/2020 թվականի թիվ 113-Ն որոշման 1-ին կետով, հաշվի առնելով Վահե Վլադիսլավի Անանյանի և Գայանե Կարենի Սարկիսովայի 09․11․2021 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Բարեկամության փողոց թիվ 16/6 հասցեում հասարակական սպասարկման կառույց կառուցելու համար Վահե Վլադիսլավի Անանյանին և Գայանե Կարենի Սարկիսովային տալ շինարարության թույլտվություն։
2․ Վահե Վլադիսլավի Անանյանը և Գայանե Կարենի Սարկիսովան պարտավոր են Նոյեմբերյանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին մուծել 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
3․ Կառուցապատողները շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր են Նոյեմբերյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք։