Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց, 9/8 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00514 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Հրաչիկ Դանիելի Անանյանի կողմից տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց, 9/8 հասցեում գտնվող, 0.00514 հա (կադաստրային ծածկագիր 11-004-0048-0001) մակերեսով հողամասում (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Հրաչիկ Դանիելի Անանյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 51․4 քմ արտաքին մակերեսով կառույցը (ավտոտնակ)՝ սպասարկման համար նախատեսված 0.00514 հա մակերեսով, օրինականացնել և ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023HUSGYS):
2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ սույն որոշմամբ օրինականացված կառույցի նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած՝ Հրաչիկ Դանիելի Անանյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով ավտոտնակը՝ 62150 ՀՀ դրամ արժեքով և նրա սպասարկման համար անհրաժեշտ 0.00514 հա մակերեսով հողամասը՝ 62760 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերելու համար:
3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: